
Երգի հեղինակներ
- Տարի
- 1978
- Տևողություն
- 2:39
- Կատարող
- Ռաիսա Մկրտչյան
- Դիրիժոր
- Կոնստանտին Պետրոսյան
Կենսագրություն
Ռաիսա Մկրտչյան
Ծնվել է Սևան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1963-68թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: 1968թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես մեներգչուհի: 2001թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2008թ.` Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.՝ ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: