
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 2:45
- Երգի բառեր
- Վահան Տերյան
- Նվագակցում
- Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
Կենսագրություն
Վահան Տերյան
Ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտել է ծննդավայրում: 1899թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան: 1906թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1908թ. Թիֆլիսում լույս է տեսել բանաստեղծի առաջին ժողովածուն: 1913թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետ։ 1915-16թթ. ակտիվորեն մասնակցել է հայ գրականությունը Ռուսաստանում պրոպագանդելու գործին: 1917թ. բանաստեղծը մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ 1918թ. սկզբին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին՝ որպես հայկական գործերի խորհրդական։ 1919թ. աշնանը սաստկացող հիվանդության (թոքախտ) պատճառով, ինչպես նաև Արտաքին գործերի ժողկոմատի կարևոր հանձնարարությամբ մեկնել է Միջին Ասիա։ Մահացել է Օրենբուրգում։ 1970թ. այնտեղից հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: