
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 35:23
- Ռեժիսոր
- Զավեն Տատինցյան
Կենսագրություն
Զավեն Տատինցյան
Ծնվել է Գորիսում: 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որից հետո, անցել է աշխատանքի Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես ռեժիսոր, 1962թ-ից` գլխավոր ռեժիսոր: Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, շրջանային և այլ թատրոններում բեմադրել է շուրջ 100 ներկայացումներ: 1957թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր (1979թ.): 1965թ. Զավեն Տատինցյանը արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1979թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 2002թ․՝ ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2003թ․՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Մահացել է Երևանում: