
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 2:55
- Կատարող
- Նորայր Դավթյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
- Մշակող
- Խաչատուր Ավետիսյան
Կենսագրություն
Նորայր Դավթյան
Ծնվել է ՀՀ Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ 1965-1970թթ. Նորայր Դավթյանը սովորել և ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1970-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի երաժշտության բաժինը: 1970-1996 թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում՝ իբրև քամանչահար և դիրիժոր: 1998 թ-ից մինչ օրս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ղեկավարելով քամանչահար մասնագիտական դասարանը: 1998 թ. արժանացել է երաժշտական արվեստի պրոֆեսորի գիտական կոչման: Հեղինակ է բազմաթիվ ուսումնական ծրագրերի, ձեռնարկների և ժողովածուների: Որպես քամանչահար և դիրիժոր՝ բազմաթիվ գործիքավորումների, մշակումների ու ձայնագրությունների հեղինակ է: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Կիպրոս, Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա և այլն: 2008թ-ին Ն.Դավթյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 2010թ-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, 2018թ-ին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի մեդալի: Արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ մրցույթ-փառատոների դափնեկրի կոչման: 2005թ-ից Նորայր Դավթյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը: