
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 3:40
- Կատարող
- Թովմաս Գևորգյան
Կենսագրություն
Թովմաս Գևորգյան
Ծնվել է Երևանում: 1933թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1934թ-ից ուսումը շարունակել է երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում: Սակայն միաժամանակ նվագել է շեփորի, իսկ 1937թ-ից ՝ սաքսոֆոնի վրա: 1937թ-ից ՀԽՍՀ պետական ջազ նվագախմբի մենակատարն է, ղեկավար՝ Արտեմի Այվազյան: 1941թ-ից համերգներով մեկնել է ճակատ: 1945թ-ից աշխատել է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում (հիմնադրման օրվանից, ավելի քան 40 տարի): ԽՍՀՄ առաջին սաքսոֆոնիստն է: 1953թ. ավարտել է Պ.Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի հոբոյի դասարանը: 1968թ. արժանացել է ՌՍՖՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչման: