
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 4:45
- Կատարող
- Օֆելյա Համբարձումյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Աշոտ
- Դիրիժոր
- Մանվել Բեգլարյան
Կենսագրություն
Օֆելյա Համբարձումյան
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ Հ.Մուսինյանի դասարանը, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի, Հավասու երգերը։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում։ 1959թ. Օֆելյա Համբարձումյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում, 1956թ. արժանացել է «Պատվո Նշան», 1985թ.՝ «Աշխատանքային Կարմիր դրոշի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: Մահացել է Երևանում: