
Երգի հեղինակներ
- Տարի
- 1980
- Տևողություն
- 4:05
- Կատարող
- Հովհաննես Բադալյան
- Դիրիժոր
- Խաչատուր Ավետիսյան
Կենսագրություն
Հովհաննես Բադալյան
Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բաղդադի հայկական դպրոցում: 1936թ. վերադարձել է Թեհրան, որտեղ երգել է Նիկոլ Գալանդերյանի երգչախմբում: 1946-49թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1949-54թթ. եղել է Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001թթ.` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական գործիքների անսամբլների մեներգիչ: 1982-2001թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: