
Երգի հեղինակներ
- Տարի
- 1979
- Տևողություն
- 4:14
- Երգի բառեր
- Յոհան Վոլֆգանգ Գյոթե
- Կոմպոզիտոր
- Ռոմանոս Մելիքյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Ռոմանոս Մելիքյան
Ծնվել է Դաղստանի Ղզլար քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղական դպրոցում: 1902-05թթ. սովորել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում: 1906թ. ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա՝ Բ.Յավորսկու դասարան: 1910-14թթ. սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Վ.Կալաֆատիի և Մ.Շտեյնբերգի դասարաններում: 1908թ. Թիֆլիսում նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է «Երաժշտական լիգա» ընկերությունը: 1921թ. Սովետական Հայաստանի կառավարության հրավերով տեղափոխվել է Երևան և գլխավորել երաժշտական ստուդիայի (1921թ.), ապա՝ կոնսերվատորիայի (1923թ.) կազմակերպման գործը: 1924թ. մեկնել է Ստեփանակերտ, հիմնել երաժշտական ուսումնարան, ապա մեկնել է Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է հայկական երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո կրկին վերադարձել է Երևան: Երևանի օպերային թատրոնի (այժմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան) հիմնադիրներից է և թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը: Մահացել է Թիֆլիսում: Թաղված է Երևանում: