
Երգի հեղինակներ
- Տարի
- 1976
- Տևողություն
- 2:16
- Կատարող
- Էռնա Յուզբաշյան
- Կոմպոզիտոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Էռնա Յուզբաշյան
Ծնվել է Երևանում: 1979 թ-ին ավարտել է Բաքվի պետական երաժշտական ուսումնարանը, որից հետո տեղափոխվել է Երևան: 1980 թ-ին «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Ուկրաինայում և Մոլդովայում: 1982 թ-ից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1984 թ-ից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, փառատոների, հեռուստահաղորդումների և արժանացել մրցանակների: 1988 թ-ից՝ Երևանի պետական ջազ քոլեջի էստրադային վոկալի դասախոս: 1991 թ-ից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի գլխավոր մենակատար: 1994 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: 2010 թ-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ էռնա Յուզբաշյանի մենահամերգը: 2013 թ-ին մենահամերգով ներկայացրեց էսրադային երգի օրը: 2015 թ-ին մենահամերգներով նշեց իր գործունեության 35 տարին՝ հանդես գալով Գյումրիում, Ստեփանակերտում, ինչպես նաև թողարկեց "The Best" (Լավագույնը) սկավառակը: 2015թ-ին Էռնա Յուզբաշյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստ կոչման: