
Երգի հեղինակներ
- Տարի
- 1973
- Տևողություն
- 3:44
Կենսագրություն
Ստեփան Ջրբաշյան
Ծնվել է Բաքվում: 1943թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Քրիստափոր Քուշնարյանի և Էդվարդ Միրզոյանի դասարանները: 1952-53թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը, ապա Երևանի երաժշտական տասնամյակում ղեկավարել կոմպոզիցիայի դասարանը: 1956-62թթ. եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավարը, 1962թ-ից` գլխավոր դիրիժորը, 1961-71թթ.` գեղարվեստական ղեկավարը: 1963-70թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: