
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 3:20
- Կատարող
- Իոսիֆ Կոբզոն
- Երգի բառեր
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
- Գործիքավորող
- Դավիթ Թուխմանով
Կենսագրություն
Իոսիֆ Կոբզոն
Ծնվել է Չասով Յար քաղաքում (Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1939 թվականի վերջին Իոսիֆ Կոբզոնի ընտանիքը տեղափոխվել է Լվով: Մեծ Հայրենականին տարհանվել են Ուզբեկստան, իսկ 1944 թ-ին՝ վերադարձել է Կրամատորսկ (Ուկրաինա): 1956 թ-ին Իոսիֆ Կաբզոնը ավարտել է Դնեպրոպետրովսկի լեռնային ուսումնարանը: Նրա առաջին հրապարակային ելույթները տեղի են ունեցել տեխնիկումի բեմում: 1956-1959 թթ․՝ ծառայել է բանակում, որից հետո ընդունվել է Գնեսինների անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի վոկալի բաժին: 1959-1962 թթ․ Իոսիֆ Կոբզոնը Համամիութենական ռադիոյի մենակատարն էր, 1963-1965 թթ․՝ Գոսկոնցերտի մենակատար-վոկալիստ, իսկ 1965-1989 թթ․՝ Մոսկոնցերտի մենակատար-վոկալիստ։ Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։ 1964 թ-ին՝ էստրադային արտիստների համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, 1984 թ․՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և այլն։ 1970-ականների սկզբից նա ելույթ է ունեցել մենահամերգներով։ 1984 թ-ից աշխատել է Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում՝ վոկալի և էստրադային բաժնի գեղարվեստական ղեկավար և այնտեղ դասավանդել է էստրադային վոկալ (1993 թվականից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Մոսկվաում։