Ծնվել է Գորիսում (Սյունիքի մարզ, Հայաստան)։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1934-1941 թթ. զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945)։ Առաջին պատմվածքը լույս է տեսել 1934 թվականին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ Սերո Խանզադյանը արժացել է պետական մի շարք պարգևների: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։