
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 23:08
- Կատարող
- Արմեն Զարյան
Կենսագրություն
Արմեն Զարյան
Ծնվել է Կ. Պոլսում։ Միջնակարգ կրթությունը Արմեն Զարյանը ստացել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը Հռոմում։ 1937-39 թթ. սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում և վերադարձել Հռոմ։ 1947-49 թթ. որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թ-ին մեկնել է Մարոկկո իտալական ճարտարապետների նախագիծ կենսագործելու համար։ Այնտեղ բացել է ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թ-ին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Արմեն Զարյանը նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը։ 1963-89 թթ. աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում: 1964 թ-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1969 թ-ից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու։ 1976 թ-ին Արմեն Զարյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչում։ Մահացել է Երևանում: