
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 3:46
- Կոմպոզիտոր
- Սայաթ-Նովա
- Դիրիժոր
- Էմմա Ծատուրյան
Կենսագրություն
Սայաթ-Նովա
Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է Թիֆլիսում: Վաղ հասակից զբաղվել է ջուլհակությամբ, ապա բուռն սեր դրսևորելով աշուղական արվեստի նկատմամբ` նվիրվել է բանաստեղծությանը, երգին ու երաժշտությանը: Շատ շուտով նա ընդունել է Սայաթ-Նովա մականունը և վրաց Հերակլ 2-րդ թագավորի հրավերով դարձել է պալատական երգիչ: 1759թ. վտարվել է պալատից և թագավորի հարկադրանքով ձեռնադրվել է քահանա: Ստանալով Տեր-Ստեփանոս անունը` հոգևոր ծառայություն է կատարել տարբեր վայրերի հայկական եկեղեցիներում, զբաղվել է նաև գրչությամբ: 1761թ. Պարսկաստանի Էնգելի քաղաքի եկեղեցում արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը: Կնոջ մահից հետո (1768թ.) տեղափոխվել է Թիֆլիս և շարունակել եկեղեցական ծառայությունը: Նա իր ստեղծագործությունները` խաղերը, գրել է երգելու համար և ինքն էլ նվագարանի (քամանչա, սանթուր, սազ և այլն) օգնությամբ կատարել բազմամարդ հանդեսներում: Ստեղծագործել է երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն: Սայաթ-Նովայի հայերեն խաղերը հորինված են Թիֆլիսի բարբառով: Սպանվել է Թիֆլիսում: