
Երգի հեղինակներ
- Տարի
- 2019
- Տևողություն
- 2:32
- Գեղ. ղեկավար
- Լուսինե Նազարյան
Կենսագրություն
Լուսինե Նազարյան
Ծնվել է Աբովյան քաղաքում: Լուսինե Նազարյանը սովորել է Նոր Գեղիի միջնակարգ և Նոր Հաճնի երաժշտական դպրոցներում, 1991-95թթ.՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսություն բաժնում, 1995-2000թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում: 2001թ-ից աշխատակցել է «Սայաթ-Նովա» մշակութային միության աշուղագիտական կենտրոնում, զբաղվել աշուղական երգերի նոտագրությամբ, կազմել ժողովածուներ: 2001-2005թթ.՝ «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի խմբավար: 2006 թ-ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Նուբար» հայ ավանդական երգի-պարի անսամբլը: «Նուբար» անսամբլի հետ և որպես ավանդական երգերի անհատ կատարող մասնակցել է հայաստանյան և միջազգային ֆոլք փառատոնների (Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հարավային Կորեա, Էստոնիա): Համերգներով հանդես է եկել Ռուսաստանի մի քանի քաղաքներում, մասնակցել է մի քանի միջազգային երաժշտական ծրագրերի: 2008 թ-ից աշխատում է Հանրային ռադիոյում որպես «Արմատներ», «Ազգային պար», «Իմ երգը» հաղորդաշարերի հեղինակ և վարող, «Արարատ» հեռուստաընկերության «Տոհմածառ» հաղորդաշարի հեղինակ և վարող: Լուսինե Նազարյանը վավերագրական և երաժշտական ֆիլմերի հեղինակ է: