
Երգի հեղինակներ
- Տարի
- 1953
- Տևողություն
- 2:46
- Դիրիժոր
- Թաթուլ Ալթունյան
- Մշակող
- Երվանդ Սահառունի
Կենսագրություն
Երվանդ Սահառունի
Ծնվել է Տրապիզոնում (Թուրքիա): 1912թ. ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել: Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից: 1923թ-ից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում: 1930թ. ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական անսամբլը (հետագայում` Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ): 1938թ-ից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ): 1942թ-ից բնակվել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում, որոնց թվում` Երևանի Աշխատանքային ռեզերվների Կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը: 1964թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: