
Երգի հեղինակներ
- Տարի
- 1976
- Տևողություն
- 3:07
- Կոմպոզիտոր
- աշուղ Շերամ
- Դիրիժոր
- Գեորգի Մինասյան
Կենսագրություն
աշուղ Շերամ
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է ժամանակի գուսանական երգարվեստի սկզբնավորողը: Տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել: 12-13 տարեկանից երգեր է հորինել: Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր: Ունեցել է նաև իր խումբը: 1905թ. իր խմբով այցելել է Էջմիածին: Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը: 1914թ. բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան, որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանել է Շերամ: 1915-35թթ. բնակվել է Թիֆլիսում: 1935թ. տեղափոխվել է Երևան: 1959թ. նրա երգերի մեղեդիները նոտագրվել և հրատարակվել են «Երգեր» գրքում: Մահացել է Երևանում: