
Երգի հեղինակներ
- Տարի
- 1992
- Տևողություն
- 3:28
- Կատարող
- Սուսաննա Սաֆարյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Շերամ
Կենսագրություն
Սուսաննա Սաֆարյան
Ծնվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սուսաննա Սաֆարյանը սովորել է Երևանի երաժշտա-մանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում, դասատու՝ Վերգինե Հովհաննիսյան։ 1976 թ-ից աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում որպես մեներգչուհի։ 1987 թ-ից սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ժողովրդական երգի դասարանում, դասախոս՝ Արզաս Ոսկանյան, այնուհետև ասպիրանտուրայում։ Որպես երգի դասախոս աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1990 թ-ից Սուսաննա Սաֆարյանը Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի է, 1995 թ-ից` Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի երգչուհի։ Ռադիո-հեռուստատեսային ծրագրերում ներկայացել է մի շարք համերգաշարերով։ Զբաղվում է երգահավաքությամբ, գրի է առել երգեր, որոնք մշակել և ձայնագրել է։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Գվինեայում, Սենեգալում։ Սուսաննա Սաֆարյանը գրում է բանաստեղծություններ, երգեր, որոնք հնչում են նրա համերգային ծրագրերում։ Նա արժանացել է Սայաթ-Նովայի անվան մրցույթի 1-ին մրցանակի, 2008 թ-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։