Հանրային ռադիոյի արխիվը ամենամեծ հայկական աուդիո արխիվն է: Այստեղ պահպանվում է մոտ 100 000 ձայնագրություններ`
երգեր, ելույթներ, հաղորդումներ,համերգներ և այլն:
Հայաստանի ռադիոյի պատմությունն սկսվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ օրը հեռարձակվեց առաջին փորձնական եթերն ու առաջին անգամ հնչեց «Երևա՛նն է խոսում» արտահայտությունը: Այդ օրն առաջին անգամ, ուղիղ եթերում հանդես եկավ նաև «Արևելյան երգչախումբը» (հետագայում՝ Հայաստանի հանրապետական ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլ):
1927 թ-ի ապրիլ-հունիս ամիսներից ստեղծվեց ռադիոցանցն ու ռադիոհաղորդումները եթեր հեռարձակվեցին ավելի ստույգ ժամերի:
Այդ տարիներին ռադիոն իր աշխատանքներն իրականացնում էր «Ինտուրիստ», այժմ «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի 4-րդ հարկում:
1957 թվականին, Երևան, Մռավյան-5 հասցեում շահագործման հանձնվեց Հանրապետական ռադիոյի նոր շենքը: Ձայնագրությունների պահպանման նպատակով Ռադիոտան 3-րդ հարկում առանձնացվեց 3 սենյակ և այստեղ՝ հատուկ դարակներում տեղադրվեցին առաջին, շուրջ 60 ձայնագրությունները: Այսպես սկսվեց ձայնադարանի պատմությունը:
1965 թվականին հիմնադրվեց ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը (այդ տարիներին ձայնագրությունները կատարվում էին 78 արագությամբ): Տարիների ընթացքում փոխվում էին ձայնագրման սարքերը, ավելանում էր ձայնագրված հաղորդումների քանակը, և այս ամենը նոր մոտեցում էր պահանջում. կար մագնիսական ժապավենների պահպանության ու քանակի վերադասավորման խնդիր: Ժամանակի պահանջով փոխվում է նաև ձայնագրման արագությունը՝ 36:
Այդ իսկ պատճառով, ձայնադարանին՝ շենքի նկուղային հարկում նոր տարածք է հատկացվում և ստեղծվում են տեխնիկական պայմաններ՝ ձայնագրությունների երկարատև պահպանման համար. խոնավություն, ջերմաստիճան, անվտանգություն և այլ պահանջներ:
Ստեղծվում է նաև գեղարվեստական խորհուրդ: Վերանայվում են բոլոր հաղորդումներն ու ձայնագրությունները և տեղափոխվում նոր տարածք: Յուրաքանչյուր ձայնագրություն ունենում է իր բնութագիրը՝ հեղինակ, կատարող, հնչունային ռեժիսոր և օպերատոր, ինչպես նաև վերաձայնագրման տարեթիվը: Ձայնադարանում դասավորությունը կատարվում էր ըստ ժանրերի:
Տարիների ընթացքում ձևավորվեց նաև Հայաստանի ռադիոյի «ոսկե ֆոնդը», որն առանձնահատուկ ուշադրություն էր պահանջում: Այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ շուրջ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և այլն:
2017 թվականից սկսվեց ձայնադարանի թվայնացման նոր գործընթաց՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաներ առկա ֆոնդի վերամշակման, ձայնագրությունների որակի բարձրացման, երկարատև պահպանման, օգտագործման և հանրայնացման համար: Այս գործում մեծ ավանդ է ունեցել նաև «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը:
Ձայնադարանի «ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են:
Կայքում աուդիոձայնագրությանը կցվում են ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, ներկայացվում է կենսագրություն, ֆոտոալբոմ և այլն: Ձայնագրությունները ներկայացվում են ըստ ժանրերի` դասական, ժողովրդական, էստրադային, ռադիոբեմադրություններ, հատուկ ելույթներ, հարցազրույցներ, մեծերի խոսք և այլն: Կայքն օգտատերերին կներկայացվում է եռալեզու:
Արխիվացման աշխատանքները շարունակական են, քանի որ տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով:
Այստեղ հնչում են արդեն դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ. ձայներ և նաև ձայնագրություններ որոնք եզակի են և մինչ այս անհայտ շատերի համար: Պատմություն կրող, անցյալի ու այսօրվա մասին պատմող այս ձայներն ու երգերը դառնում են ավելի արժեքավոր կայքի յուրաքանչյուր այցելուի ու ունկնդի հետ միասին:
Այսօր կա հնարավորություն ոչմիայն վայելելու ոսկե ֆոնդի գոհարները այլ նաև ստեղծելու նորերը: Վերջերս վերաբացված Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիոյում` «Ռադիո ստուդիոն» , որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել են արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն իսկ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք կվկայեն վաղվա պահպանված անցյալի մասին:
Հարգելի օգտատերե՛ր, սիրով սպասում ենք Ձեր դիտողություններին և առաջարկություններին: